211652_close_icon
views-count865 դիտում article-date 21:13 15-05-2024

ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

«Եվրամիությունը (ԵՄ) լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճմանն ուղղված ջանքերին»։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նպաստել է Բրյուսելի գործընթացին և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների բրյուսելյան ծրագրին։

Որպես Ադրբեջանի խոշորագույն գործընկեր՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծմանը։ Ես շնորհակալ եմ եվրոպական թիմին ականազերծման նախաձեռնության համար»,- ասել է Միխալկոն։

Նմանատիպ նյութեր