211652_close_icon
views-count49741 դիտում article-date 09:56 16-05-2024

Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում. բակում բողոքի ակցիայի մասնակիցները ասում են. «7 տարի է՝ դպրոցը վերելք է ապրում, իսկ մարզպետը անհիմն որոշումով փորձում է ազատել տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող մոտ 500-ից ավելի երեխաներ,  նրանց ծնողները, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ Արագածոտնի մարզպետը անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասում էր.

«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝.

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:

Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»:
Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոմեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց:

Հիմա այս պահին դպրոցի բակում մենք սկսել ենք ստորագրահավաք, և այն ներկայացնելու ենք Արագածոտնի մարզպետին, եթե հետևություններ չարեց և չեղյալ չհայտարարեց իր կողմից անհիմն հրամանը, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների:

Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է:

Ու մեծն Թումանյանը նաև ասում էր՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Ու հիմա մարզպետի կողմից մեր երեխաներին պարտադրում են, որպեսզի դասադուլներ անեն, չմասնակցեն դասապրոցեսին  ու դրա թիվ մեկ պատասխանատուն մարզպետն է, այնպես որ էս լավ կոլեկտիվը, որ 7 տարի է՝ ծաղկում է, 7 տարի է՝ բարգավաճում է, անհիմն հրամանի պատճառով փորձում են խաթարել: Դպրոց, որը նաև հերոսներ է տվել, այդ թվում՝ Արցախյան մի քանի պատերազմների:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ծնողները իմացել են, որ դպրոցի տնօրինությունը բարեկարգում է դպրոցի անբարեկարգ 7-րդ կորպուսը, անգամ ինքնակամ մասնակցում են այդ աշխատանքներին, նրանք օգնում են շինարարներին, ու հիմա ասում են, որ ցավ են ապրում, որ մարզպետարանը դպրոցի կոլեկտիվին խրախուսելու փոխարեն անհեթեթ պատճառաբանություններով ազատում է տնօրենին. այստեղ են ասում ՝ մարզպետի որոշումն այնքան անհեթեթ է, որ եփած  հավի ծիծաղը կգա:
 
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, անչափահասնցերի գործերով բաժանմունքի պետ Հարություն Գևորգյանի գլխավորությամբ, իսկ դպրոցի  ներսում կոլեկտիվի հետ զրույց է անցկացնում բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանը:

Տեղում են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, սակայն բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ ու կարելի է ասել ամբողջ գյուղը մեկ մարդու նման միացել է դպրոցի աշխատակազմին և պահանջում են, որ մարզպետը ժամանի դպրոց:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր