1309 դիտում
22:08 16-05-2024
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄ
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
«Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգում է լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ վերջին օրերին ահագնացող ճնշումների, նրանց նկատմամբ անհարգալից պահվածքի, վիրավորանքի, լրագրողի աշխատանքի խոչընդոտման բազմակի դեպքերի, անգամ լրագրողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին:
Դրանք հիմնականում իրականացվում են իշխանությունների, իշխանամերձ շրջանակների կողմից՝ սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, լրատվական կայքէջերում:
Այսպես՝ մայիսի 13-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ում անունը հայտնի դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բիրտ ուժի համատեքստում, ակցիան լուսաբանող Antifake.am կայքի լրագրող Հասմիկ Առաքելյանին ասել է՝ «Սրբապիղծը դուք եք, հասկացա՞ք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք», այն բանից հետո, երբ լրագրողը պաշտպանել է զոհված զինծառայողի մորը:
Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջում ենք գնահատական տալ ոստիկանի վարքագծի կանոններն անտեսող իրենց աշխատակիցներին:
Մայիսի 14-ին Աբովյան փողոցում ոստիկանության մեքենան վրաերթի էր ենթարկել MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին:
Իսկ այսօր արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին, ով շուրջ 2 ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին, լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը, խոցել նրա պատիվն ու արժանապատվությունը, լրագրողին անվանել պրովոկատոր և իրեն թույլ տվել այլ վիրավորական արտահայտություններ:
Լրագրող Անի Գևորգյանին, հիշեցնենք, ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանց համայնքի բնակիչները:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ:
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:
Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:
Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ դրսևորվող բռնությունների ու անհարգալից վերաբերմունքի բազմակի դեպքերը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
496 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1651 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
535 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը