211652_close_icon
views-count24953 դիտում article-date 22:54 16-05-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Chevrolet»-ը․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սևակ Հ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հեղնար Վ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սևակ Հ․-ն և իր ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Մ․-ն, մյուս վարորդ Հեղնար Վ․-ն և իր ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Լիլիթ Ա․-ն, և Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+

Նմանատիպ նյութեր