211652_close_icon
views-count1048 դիտում article-date 17:46 18-05-2024

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով

Ես երբեք չեմ փայլել ականջահաճո ուպոպուլյար հայտարարություններով։

Այս մասին գրառում է կատարել Էդուարդ Շարմազանովը։

«Ընդհակառակը՝ ասել եմ հաճախ բաներ,որ մեծամասնության սրտով չի էլ եղել։

Բայց ինձ կեղծել չեմ կարող ու հիմա էլ կասեմ կարծիքս քաղաքական ուժերի համախնբման արհեստական օրակարգի մասին։

Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոատիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։

Ես ձեւական համախմբման կարիք չունեմ ։

Սա բացառապես իմ անձնական կարծիքն է,բացառապես։

Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝առանց որեւէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։

Հուսահատությունը՝ մեղք է։

Բայց ինքնախաբեությունն էլ պակաս աղետալի չէ։

Աստված տա Սրբազան շարժումը հաջողի ու սպասարկի ՀՀ,հայության ու Հայ Եկեղեցու շահերն ու դավանած արժեհամակարգը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր