211652_close_icon
views-count919 դիտում article-date 22:51 19-05-2024

Ռուսաստանը պատրաստակամ է օգնել Իրանի նախագահի անհետացած ուղղաթիռի որոնմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի անհետացած ուղղաթիռը որոնելու և միջադեպի պատճառները պարզելու համար։

«Մենք ուշադիր հետևում ենք երրորդ ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին հայտնվող տեղեկատվությանը, որոնց թվում եղել են Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Ռաիսին։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նրանք ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր