103333 դիտում
09:53 20-05-2024
Առեղծվածային դեպք՝ Աբովյան քաղաքում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոնդ Այվազյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոնն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկպաես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ավբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+