37771 դիտում
21:59 20-05-2024
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «GAZ 53»-ը. ժամանել է մարզի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են բեռնատար գնացքի քարշակն ու կաթ տեղափոխող «GAZ 53» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «GAZ 53» -ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և «GAZ 53»-ի վարորդի ինքնությունը։
Պարզվել է, որ Գյումրի-Այրում երթուղու 1610 համարի էլեկտրաքարշը 2715 կմ-ին պիկետ 9, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է «Իգիթ կաթնամթերք» գործարանին պատկանող «GAZ 53» մակնիշի 594cc61 h/հ բեռնատարին (վարորդ Սողոմոն Մանուկյան), տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապա-հություն՝ մինչ գազաբալոնի պարպվելը:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+