877 դիտում
16:29 21-05-2024
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությունն առևտուր է, ի՞նչ գործ ունի հոգևորականը քաղաքականության մեջ:
«Առեւտուր արեցին ադրբեջանցիների հետ եւ մեր պատմական Արցախը նվիրաբերեցին նրանց: Հիմա էլ նվիրաբերում են Տավուշի մարզը, առաջնագիծը նվիրաբերում են: Ադրբեջանն ստանում է առաջնագիծը, ստանում է Կիրանց գյուղը, ստանում է Ոսկեպարի ներքեւի հատվածը, Բաղանիսի վերեւի հատվածը: բայց լավ կլինի, որ առեւտուր չանեն, մի քիչ ազգային, հայկական լինեն, մեջները մի քիչ խիղճ, բարոյականություն, հայկականություն լինի»,-ասաց նա:
Դանիելյանը նշեց, որ Կիրանցի հատվածում սյուներ են տեղադրվել, սակայն ինքը ադրբեջանցիների չի տեսել. «Այնտեղ կան համազգեստով մարդիկ, որոնք դիմակավորված են: Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ: գալիս են, ինչ-որ այցեր լինում են: Ո՞վ կարող է ասել՝ դիմակի տակ հայ է, թե ադրբեջանցի: Ես չեմ կարող ասել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2418 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
529 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1069 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
550 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում