211652_close_icon
views-count6058 դիտում article-date 18:40 17-05-2022

Իշխան Սաղաթելյանը ասում է՝ իշխանությանը մնացել է 15 օր, հետո ասում է՝ 2 օր, 2 ժամ, իրենք էլ իրենց արածին արդեն լուրջ չեն վերաբերվում․ Ալեն Սիմոնյան․ Factor.am

Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն կարող եմ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը դնել խորհրդի նիստի քննարկմանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարան աշխատանքի չգնացող ընդդիմադիր պատգամավորներին։

«Այս պահի դրությամբ ես մամուլում  հրապարակումներ տեսա պատգամավորների անունների վերաբերյալ, այո, այդ տեղեկությունները ճիշտ են։ Նշված պատգամավորները անցել են այն գիծը, որ թույլատրելի է բացակայության համար, հիմա այլ հարց է՝ մենք կքննարկե՞նք, թե արդյո՞ք դրանք կարելի է հարգելի  կամ անգարգելի համարել, թե ոչ, դրանից հետո նոր որոշում կկայացվի։ Վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»,- ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ 2018թ-ին իր գործընկերները նույնպես բացակայել են ԱԺ նիստերից, Ալեն Սիմոնյանը ասաց․

«Սահման գոյություն ունի, այդ սահմանը 95-96 բացակայությունն է, եթե սահմանը անցնում են, պետք է որոշում կայացվի։ Անձամբ ես խիստ եմ տրամադված, բայց չեմ ուզում հիմա կանխորոշում անել, համարում եմ, որ իմ գործընկերների հետ այդ ճանապարհով պետք է գնանք, պետք է ոչ մի պարագայում օրենքի խախտում տեղի չունենա»։

Անդրադառնալով ընդդիմության՝ հաշված օրերի ընթացքում սպասվող իշխանափոխության մասին հայտարարություններին , Սիմոնյանը ասաց․

«Արդեն 15 օր է Իշխան Սաղաթելյանը ասում է՝ մնացել է 15 օր, հետո ասում է՝  2 ժամ, 2 օր, ներեցեք, բայց իրենք էլ իրենց արածին արդեն լուրջ չեն վերաբերվում։ Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովրդին իրենք առաջարկ չունեն, ժողովուրդը իրենց սատար չի կանգնելու։ Իրենց նպատակն է այն է, որ մենք հիմա սխալ քայլ անենք, «Մարտի 1» անենք, իրենց երազանք է, որ ձերբակալեն իրենց, որպեսզի դուրս գան այս տուպիկից։ Ինչքան կարելի է մեր արածը կրկնել։ Մենք ընդդիմադիր գործիչ ենք եղել ու մեզ, երբ տանում են ընդդիմադիր դաշտ, պարտվելու են։ Նիկոլ Փաշինյանին հենց բրդես ընդդիմադիր դաշտ, դու չես կարողանալու իր հետ մրցես»։

Նմանատիպ նյութեր