1036 դիտում
21:30 21-05-2024
Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից․ Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը
Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը, հայտարարել է Բագրատ Սրբազանը, գրում է tert.am-ը։
«Հետխորհրդային բոլոր երկրներում մինչև այսօր էլ, պետությունը եկեղեցուն որոշակի մեծ թվով գումարներ վճարում է՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։
Միակ եկեղեցին հայ եկեղեցին է, որ մի լումա անգամ չի ստացել իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի, հանձն առնելով բոլոր իր առաքելությունը, գործունեությունը, կարիքները հոգալ այսպես կոչված սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։
Հատուցման պահանջ պետք է դնել այս մարդկանց առջև։
19-րդ դարի եկեղեցիներ ունենք, որոնց բռնագրավված են, ավերակների են վերածված, հայ եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն, այն տեսքով, ինչ տեսքով իրենք բռնագրավել են։
Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք պարգևավճար ստանաք»,-հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր
2689 դիտում
22:00 21-05-2024
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը. Sputnik Արմենիա
2019 դիտում
09:37 27-11-2019
Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր երկրներից. վարչապետ
2351 դիտում
23:53 18-09-2021
Ալե՛ն, ինչու՞ Արցախ չես այցելում․ Գագիկ Համբարյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ