211652_close_icon
views-count1930 դիտում article-date 16:37 22-05-2024

«Երեւանի ավտոբուսի» կորուստները սկսել են վերականգնվել. վարորդների բողոքը դրա հետ է կապված. Տրանսպորտի վարչության պետ

Բարեփոխումների շարունակական պրոցեսն ընդգրկում է նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, որտեղ բազմիցս բարձրաձայնվել են տարբեր խնդիրների վերաբերյալ եւ դրանց լուծման ճանապարհին անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ անդրադառնալով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ աշխատակիցների եւ վարորդների գործադուլին:

«Հանրությանը շուտով հայտնի կդառնա, թե ինչ խնդիրներով են պայմանավորված եղել որոշումների կայացումը:

Քաղաքապետարանում վերջին գործակարգավարկան խորհրդակցության ժամանակ հայտարարվեց ավտոբուսում օրական հասույթի փոփոխության վերաբերյալ, եւ դա հենց այն բարեփոխումներն են, որոնք միտված են  տրանսպորտի որակը ավելի լավը դարձնելուն: Այսինքն որոեշակի գործողությունների արդյունքում «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում ենթադրյալ կորուստները սկսել են վերականգնվել եւ մուտքագրվել համայնքային հիմնարկի բյուջե: Այդ պրոցեսը շարունակական է լինելու: Այս բողոքը պայմանավորված է դրանով: Բարեփոխումները միտված են հասույթի ավելացմանը»-ասաց Վազգեն Հարությունյանը:

Դիտարկմանը, որ ընկերության նոր տնօրենը վարորդներին ասել է՝ բոլորիդ կազատեմ, վարչության պետն ասաց. «Ով աշխատանքային պարտականությունները չի կատարում եւ պատճառաբանում է, որ չի ցանկանում աշխատե, մենք ասում ենք՝ եթե չեք ուզում աշխատել, դիմում գրեք, հեռացեք: Բայց ընկերության աշխատանքը չի կանգնելու»:

Իր հերթին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ նոր տնօրեն Սամվել Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարորդների դգոհություններին, որ ինքը նշանակման օրից ոչ մի անգամ իրենց հետ չի հանդիպել, չի ծանոթացել, ասաց. «Մենք ամենօրյա ռեժիմով ժողովրդի հետ հանդիպում ենք: Ես շաբաթ-կիրակի օրերին լինում եմ հավաքակայաններում, աշխատում եմ բոլորի հետ, հավաքակայանի պետերից սկսած մինչեւ վերջին վարորդը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու վարորդները գոծադուլ են նում, նրանք պահանջում են աշխատանքից հեռացված գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին վերադարձնել, իսկ նոր տնօրենից պահանջում են հրաժարական:

Նշենք, որ քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարորդների գործադուլը համարել է սաբոտաժ եւ ուղղորդված գործողություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր