49408 դիտում
13:08 23-05-2024
Ավտովթար՝ Երևանում. «Թումո» կենտրոնի մոտ բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները. բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 տուժածի, մեկին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց, բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 2 հոգու, ապա նրանցից մեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին նաև օգնություն է ցուցաբերել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Լուսանկարերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+