120703 դիտում
11:55 25-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում գետառի վրա տեղադրված ասֆալտապատ պանելային հատվածը փլուզվել է. երթևեկությունը դարձել է միակողմանի. օպերատիվ են գործել Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է, որ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ գետառի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երթևեկությունը ամբողջությամբ նշված հատվածում դարձել է միակողմանի:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Սարգիս Դանիելյանն ու պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կումունալ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արսեն Կարոյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձանարարակով ժամանել են նաև թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:
Այս պահին արդեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ կոմունալ վարչության պետի գլխավորությամբ նշված հատվածում քաղաքապետարանը տեղադրում է միջազգային չափանիշներին համապատասխան լուսային հատուկ նախազգուշական ցուցանակներ, ինչը հնարավարություն կտա վարորդներին անգամ 500 մետր հեռավորությունից տեսնել, որ նշված հատվածում պետք է երթևեկութունը դանդաղեցնեն, որպեսզի չհայտնվեն փոսում:
Արդեն Տ. Ավինյանի կարգադրութամբ՝ մասնագետները գործի են անցել, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը վերացնեն, իսկ այն գուցե տևի 1-1.5 ամիս, քանի որ մեծ ծավալի աշխատանք է պահանջվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+