211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:30 25-05-2024

Տավուշում իրականացվող սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին» է, հերթական դավադրությունը. Սեյրան Օհանյան

Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող  սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին» է, հերթական դավադրությունը։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․

«Հայաստանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները ստիպում են օր առաջ համախմբվել և ամուր, անխոցելի ճակատ կազմել մեզ ուղղված բացահայտ թշնամանքի, սպառնալիքների առաջ։

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից շահարկվող «խաղաղության օրակարգը», Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող  սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին»  է,  հերթական դավադրությունը՝ ծրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անվտանգության, լինելիության դեմ։

Սակայն այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ։

Կհամախմբենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո,  կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն։

Ուստի կոչ եմ անում բոլորին այս գիտակցումով մայիսի 26-ին՝ ժամը 16:00, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժման այլևս անբեկանելի ալիքին։

Մեր պայքարն արդար է»։

Նմանատիպ նյութեր