1474 դիտում
21:42 25-05-2024
Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Տիգրան Սարգսյան
Հայաստանի առջև այսօր բացառիկ հնարավորություն է բացվում՝ եվրասիական ինտեգրման միջոցով իրացնելու իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ թվային։
Այս մասին Մոսկվայում Armenian Business Forum 2024 համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա:
«Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։
Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական միության անդամ, կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հայաստանի առջև հենց եվրասիական ինտեգրման միջոցով են արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։

Նմանատիպ նյութեր
1282 դիտում
16:56 12-09-2014
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցը
2722 դիտում
16:14 11-09-2017
Նախարար Սուրեն Կարայանը պարգևատրվել է եվրասիական ինտեգրման գործում ներդրած ավանդի համար
Այս բաժնից
853 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին