211652_close_icon
views-count988 դիտում article-date 09:00 27-05-2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՆԳՆ-ն ներկայացրել է այլընտրանքային երթուղիները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Նմանատիպ նյութեր