829 դիտում
11:53 27-05-2024
Ոստիկանության գերակշիռ մասը շարժման հետ համերաշխ է և ուզում է, որ հաջողենք․ Սուրեն Պետրոսյան
Մեր ոստիկանությունը շատ բիրտ ձևով է բերման ենթարկում, բայց դա ոստիկանության ընդամենը շատ փոքր հատվածն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անհնազանդության ակցիաներին, ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
«Հավատացած եղեք, որ ոստիկանության գերակշիռ մասը մեզ ու այս շարժման հետ համերաշխ է ու ամենաշատը իրենք են ուզում, որ այս շարժումը հաջողի»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող բնակիչներին, Պետրոսյանն ասաց․
«Սա ցուցիչ է, որ իշխանությունը վախեցած ու սարսափած է, սա գուցե շատերին ուրախացնում է, բայց ինձ այդքան էլ չէ։ Դա նշանակում է, որ իշխանությունը ճիշտ չէ ընկալել այն օրակարգը, որը մենք ունենք, խոսքը հաշտության օրակարգի մասին է»։
Պետրոսյանի խոսքով այդ օրակարգը առաջին հերթին իշխանությունների համար է։
«Իրենք պետք է շահագրգռված լինեն, որ մենք հաջողենք, որովհետև այս շարժման հաջողման պարագայում է, որ իրենք լինելու են անվտանգ, որևէ մեկը իրենց նկատմամբ վրեժ չի լուծելու, հետևաբար իրենց սարսափած վարքը ինձ անհանգստացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։
Անդրադառնալով պայքարի մեթոդի արդյունավետությանը՝ քաղաքական գործիչն ասաց․
«Քաղաքը գլոբալ առումով պարալիզացված է՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակով են ճանապարհները փակել կամ ինչքան են բիրտ ուժ կիրառել։ Գուցե կան այլ՝ ավելի լավ մեթոդներ, որոնց մենք չենք տիրապետում, բայց այս պահին այս գործիքակազմն ենք նպատակահարմար գտել»։

Նմանատիպ նյութեր
1355 դիտում
15:46 01-09-2016
Բրիտանացիների գերակշիռ մասը դեմ է, որպեսզի մուսուլման կանայք բուրկինի կրեն
3395 դիտում
19:54 13-08-2017
Բրիտանացիների գերակշիռ մասը դժգոհ է վարչապետ Մեյի վարած քաղաքականությունից
Այս բաժնից
682 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս
754 դիտում
14:35 30-10-2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով