790 դիտում
14:02 27-05-2024
Կա տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են․ նոր հեղեղումների վտանգ չկա․ Կամո Ցուցուլյան
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով Ալավերդիում և հարակից բնակավայրերում տիրող իրավիճակը և հետագա անելիքները։
«Բնակիչների մեծամասնությունը իրենց հարազատների տներում են, հրաժարվել են մեր առաջարկած աջակցությունից»,-ասաց Ցուցուլյանը։
Կամո Ցուցուլյանը տեղեկացրեց, որ շենք-շինություններում այս պահին մոտոպոմպերի միջոցով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։
«Սանահին բնակավայրի հետ ճոպանային ճանապարհով կապ ենք ստեղծել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությունը կտարհանվի։ Երեկ մարդկանց սնունդ ենք մատակարարել, անհրաժեշտության դեպքում այսօր ևս ճոպանների միջոցով սնունդը կապահովենք»,- ասաց նա։
Կամո Ցուցուլյանը նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում որոշ բնակավայրերի մեկուսացումը վերացնելու ուղղությամբ՝ առնվազն շարժական նոր կամուրջ կառուցելու միջոցով։
«Ալավերդի համայնքում ունենք մեկուսացված բնակավայրեր, որոնց հետ կապված փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ․ նշված բնակավայրերը կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասաց նախարարի տեղակալը։
Անդրադառնալով փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են վթարային-վերականգնողական աշխատանքներ։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ նախապես բնակչության տարահանում տեղի չի ունեցել՝ Ցուցուլյանն ասաց, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ջրի մակարդակն ինչ աստիճանի կարող է բարձրանալ։
«Եթե մենք իմանայինք, որ ջրի մակարդակն այսքան կբարձրանա և այսպիսի վնասներ կլինեն, բնականաբար, նախօրոք տարահանում կանեինք և ազդարարում կիրականացնեինք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նոր հեղեղումների վտանգ չկա, քանի որ ջրի մակարդակը մոտ 105 սմ-ով իջել է։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Փլուզվել է 17 կամուրջ, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են․ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Վերջին տվյալներով՝ հեղեղումների հետեւանքով զոհվել է 4 մարդ։

Նմանատիպ նյութեր
1615 դիտում
19:55 31-12-2023
Թող 2024 թվականը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի՝ առանց արտակարգ իրավիճակների. Կամո Ցուցուլյան
Այս բաժնից
343 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
685 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս