211652_close_icon
views-count6076 դիտում article-date 09:37 29-05-2024

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը․ Բագրատ Սրբազանը՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպին։

Նրա խոսքով՝ նման պահվածքը դատապարտելի համարելն էլ քիչ է։

«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք և նույն Ամենայն Հայոց Հայրապետին երեկ սեձական պետության այլևս չկառավարությունն ու իր ղեկավարը փորձեցին արգելել մուտք գործել Սարդարապատ», - ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին արդյոք սա հրահանգ է եղել, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ ենթադրաբար այո։

«Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ես ասել եմ՝ ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքականություն մուտք գործելուց հետո Հայ Առաքելական եկեղեցին պետք է պատրաստ լինի քաղաքական հետևանքներին, տեղ-տեղ նաև ոչ ցանկալի, Բագրատ Սրբազանն արձագանքեց․ «Դրա քաղաքական հետևանքը ո՞րն է։ Մի պահ վերանանք որ Ամենայն Հայոց Հայրապետն է։ Սարդարապատի հուշահամալիր այցելելու և ոստիկաններով փակելու քաղաքական հետևանքը որն է։ Անիմաստ խոսակցությունների մեջ են այս մարդիկ»։

Նմանատիպ նյութեր