211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:42 29-05-2024

Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ մայիսի 29-ին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի 29-ից նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ 2018-2019թթ. Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ  առաջին փոխվարչապետի օգնականի պաշտոնը, իսկ 2019-2021թթ.-ին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2021թ.-ին նա նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի օգնական, իսկ 2021-2024թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր