7759 դիտում
12:18 22-05-2018
Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է e-gov.am կայքը:
Վահագն Մելիքյանը ծնվել է 1967թ. մայիսի 24-ին, Երևանում:
Կրթությունը
1984-1991թթ. - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին
1993թ. - Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթաց
Աշխատանքային գործունեությունը
1991-1992թթ. - ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչութայն ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական
1992թթ. - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարություն, կցորդ
1992թ. - Շնորհվել է «Կցորդ» դիվանագիտական աստիճան
1992- 1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժին, կցորդ
1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, նույն բաժնի երկրորդ քարտուղար
1993-1996 թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1995թ. - Շնորհվել է «Երկրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան
1996-1997թթ. - ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ
1996թ.- Շնորհվել է «Առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան
1997-2000թթ. - Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
2000-2001թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար
2001 - 2006թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար
2006 – 2012թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2007 – 2010թթ. - Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/
2007–2012 թթ.-Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/
2010–2012թթ.- Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/
2012–2014թթ.- Արգենտինյան Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում.Պարագվայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Բուենոս Այրես/
2015-2018թթ.- Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը
Դիվանագիտական աստիճանը Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ
2001թ. - ՀՀ ԱԳՆ հուշամեդալ՝ ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ
2011թ. – ԱԳՆ Ոսկեզօծ հուշադրամ
2014թ. – Մեծ խաչի աստիճանի Մայիսյան շքանշան /Արգենտինա/
2015թ. - Մխիթար Գոշի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով /
Լեզուներ
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նմանատիպ նյութեր
8817 դիտում
11:02 25-04-2019
Ամռանը մեծ հոսք է սպասվում ԱՄՆ-ից Հայաստան. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան. newsbook.am
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին