211652_close_icon
views-count1153 դիտում article-date 21:17 29-05-2024

Վաղը առավոտյան մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության մոտ. Բագրատ Սրբազան

Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` խոսելով վաղվա գործողությունների մասին, գրում է news.am-ը։

 Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում են մեքենան եւ ոտքով գալիս են Կառավարության շենքի մոտ:

«Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորչիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր