211652_close_icon
views-count922 դիտում article-date 22:57 29-05-2024

Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բրյուսելում Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:

Նմանատիպ նյութեր