211652_close_icon
views-count3964 դիտում article-date 00:01 30-05-2024

Պատգամավո՞ր, թե՞ փիար մոնտաժող. Արեն Մկրտչյանի Ալավերդիում խնդիրները լուծվել են. Oragir.News

Oragir.News-ը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով Ալավերդի քաղաքի իրական ղեկավարն է, այս ծայրահեղ դժվարին օրերին ինքնագովազդով է զբաղված։

Պատգամավորը հայ ժողովրդին բաժին հասած այս աղետը օգտագործում է ի շահ իրեն, փիառ անում իրեն՝ կործանվող քաղաքի հաշվին։

Մկրտչյանի ֆեսբուքյան էջը ուսումնասիրելով` կարելի է ենթադրել, որ աղետի գոտում ամեն բան հրաշալի է և վերականգնված։

Օգնություններն ամբողջովին տեղ են հասել, դեղերի և սննդի խնդիր չկա, Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում վերականգնվել է գազամատակարարումը, կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են, վերականգնվել է նաև ջրամատակարարումը։ Այս և այլ հայտարարություններ, տեսանյութեր և լուսանկարներ պարբերաբար հրապարակում է պատգամավորն իր ֆեսբուքյան էջում։

Ավելին` Մանվել Գրիգորյանի մասին տխրահռչակ տեսանյութի հեղինակն այս անգամ իր` աղետի գոտու մասին տեսանյութերի տակ դնում է իր անուն֊ազգանունը` որպես լոգո` կարծես վախենալով, որ լրատվական կայքերը կարող են «գողանալ» իր տեսանյութերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր