15197 դիտում
09:41 01-06-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանի կենտրոնում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ պարզվել է, որ հրդեհը գազամատակարարման հետ առնչություն չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի 4-րդ հարկի բնակարններից մեկում կրակ ու ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1, թիվ 8-րդ և թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիրի Դերձյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Գ․-ի կողմից վարձակալված բնակարանում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազամատակարարման հետ կապ չունի, բայց Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները տեղում հերթապահություն են իրականացրել։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Այրվել է խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը և տանիքում գտնվող որոշ իրեր։ Տեղում շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել նշված բնակարանի վարձակալներ 34-ամյա Կարեն Գ․-ին և 26-ամյա Էլեն Ե․-ին։ Վերջիններս ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+