211652_close_icon
views-count33993 դիտում article-date 14:49 02-06-2024

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Գոշ գյուղի վերջնամասում «ՈւԱԶ»-ը բախվել է գազատար խողովակներին ու մասամբ կողաշրջվել. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոշ գյուղի վերջնամասում՝ դեպի «Խաչ» արձան տանող ճանապարհահատվածում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և մասամբ կողաշրջվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հայկ Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Էլլարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր բերված հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարներն ու պարեկները գյուղացիների հետ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում պարզվել է, որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով հրաժարվել է և՛ բուժօգնությունից, և՛ պարեկային ծառայությունից։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր