952 դիտում
14:20 03-06-2024
Ես բանակցում էի Ադրբեջանի անվտանգության քարտուղարի հետ․ Փաշինյանը, Արցախի իշխանությունն ու ընդդիմությունն աշխատել են իմ դեմ․ Սամվել Բաբայան
Ես ասել եմ՝ կա՛մ իշխանությունն ինձ են տալու, կա՛մ Ադրբեջանին, այլընտրանք չունեն, բայց այդ մարդիկ՝ 5-րդ շարասյան տղերքը հավատում էին, որ իրենք փրկվելու են, Ղարաբաղը այսպես, թե այնպես մնալու է, ես էլ բացատրում էի՝ ինչի վրա հույս եք դնում չկա տղերք, մոռացե՛ք։
Այս մասին Ալիք մեդիայի տաղավարում հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Ես Ադրբեջանի հետ բանակցում էի նրա շուրջ, որ եթե Ադրբեջանը գա մի օր համաձայնության, մենք կդնենք հանրաքվեի։ Հասարակությունը կասեր՝ ընդունում է, թե՝ ոչ։ Նրանց ասել եմ՝ ես ստեղծված իրավիճակում վերցնում եմ իմ վրա պատասխանատվություն, բանակցում եմ, բերում մի իրավիճակի, որ դուք վաղը երևանյան փողոցներում ցիգան չլինեք։ Նեղացան, ասացին ինչի՞ եք մեզ ցիգան ասում։ Հիմա հարց եմ տալիս՝ ցիգա՞ն եք, թե՞ ոչ»,- ասաց նա։
Ըստ Բաբայանի, այդուհանդերձ ցիգան են, որովհետև եթե իրենց երկրում լինեին տուն կունենային, բայց հիմա փողոցում թափառում են։
«Բայց իրենց փող էին բաժանում, մյուս կողմից ասում էին Ռուսաստանը եկել է այստեղ, որևիցե բան չի լինելու, Բաբայանն էլ եկել, իր դերն է կատարում»,- ասաց նա։
Բաբայանն անդրադառնալով իր ու ադրբեջանական կողմի բանակցություններին, հայտարարեց․ «Այն անձը ում հետ ես էի բանակցում այնքան ուժեղ էր, որ անվտանգությունն Ադրբեջանի նույնիսկ տեղյակ չէր։ Շահրամանյանը խոսում էր անվտանգության պետի տեղակալի հետ, ես խոսում էի անվտանգության քարտուղարի հետ՝ ուղիղ նախագահականի։ Թե ինչ ենք բանակցել լրիվ քննչականում են․ փոխըմբռնում կար, հարցի լուծման տարբերակները կային, մի քիչ խելք չունեինք»,- հայտարարեց Բաբայանը։
Նա նաև անդրադարձավ մեղադրանքներին, թե փաշինյանական է։
«Ինչո՞վ եմ փաշինյանական, եթե նախկինների սխալներն եմ ասում, ուրեմն Փաշինյանի ջրաղացին ջո՞ւր եմ լցնում։ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի իշխանությունները, ընդդիմության հետ ամբողջը աշխատել են Բաբայանի դեմ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1702 դիտում
16:04 29-11-2023
Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան
10556 դիտում
13:09 10-11-2020
Հրաժարվում եմ «Արցախի հերոս» կոչումից, դադարեցնում եմ Արցախի ԱԽ քարտուղարի իմ լիազորությունները. Սամվել Բաբայան
Այս բաժնից
1033 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3187 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1198 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան