832 դիտում
15:37 03-06-2024
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
Դատարանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատախազը նշել էր, որ դատարանի կողմից սահմանված վարչական հսկողության խափանման միջոցի շրջանակներում կիրառված սահմանափակումները խախտվել են։
Դատավորի խոսքով՝ այն խափանման միջոցները, որոնք ընտրվել են, պետք է մնա անփոփոխ, որովհետև դրանք ապահովում են այն պայմանները, որոնք դատարանը դրել է իր առջև։
Նշենք. որ հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար 2 ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք 3 ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Նմանատիպ նյութեր
790 դիտում
19:04 01-07-2024
Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ ազատության մեջ
1042 դիտում
16:24 27-06-2024
Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ
Այս բաժնից
727 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
661 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
865 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել