211652_close_icon
views-count796 դիտում article-date 18:50 06-11-2024

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը․ դատարանը վերացրեց սահմանափակումը

Դատարանն այսօր վերացրել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու արգելքը: 7 ամիս դադարից հետո նրանք կվերադառնան եթեր։

«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էին անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է, որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց  դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատական նիստը հետաձգվեց։

Նմանատիպ նյութեր