211652_close_icon
views-count949 դիտում article-date 20:59 03-06-2024

Մխիթար Հայրապետյան ՊՆ նախարարի հետ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ հունիսի 3-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ 

Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։

Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը:

Նմանատիպ նյութեր