211652_close_icon
views-count153861 դիտում article-date 14:43 04-06-2024

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին. ժամանել են մարզի ոստիականապետը, դատախազն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մամիկոնյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավդիշոյեվը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառելն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մկրտչյանն ու Մելիք Սաքեյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատաասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:  

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, կիսամոխրացած տղամարդու դի:

Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպնավող հատուկ տարածք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է (ինքնահրկիզում), սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+

Նմանատիպ նյութեր