24474 դիտում
20:03 04-06-2024
Սևան քաղաքում սկսվել են համատարած կոյուղատարերի ու դիտահորերի մաքրման աշխատանքներ. դուրս է բերվել տարբեր տեսակի «զիբիլ» ու դրա մեղավորը բնակիչն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որի մասին բազմաթիվ ահազանգեր էր ստացվել Սևան քաղաքի բնակիչներից:
Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ քաղաքի բազմաթիվ բնակելի վայրերում տիրում է հակասանիտարական վիճակ և կա խոլերայի վտանգ և դիտահորերից թափվող կեղտաջրերը հոսում էին փողոցներով, լցվում բնակիչների տները, շենքերի նկուղները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հրատապ խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ Գ. Սանոսյանը մարզպետին և քաղաքապետին տեղեկացրել է, որ խնդրի մասին արդեն տեղյակ են Կառավարությունում և հանձնարարականներ է իջեցվել, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ հունիսի 3-ին, ստեղծված աշխատանքային խմբի անդամները ժամանել են Սևան քաղաք, տեղում խնդրին ծանոթացել, ու արդեն աշխատանքներ են սկսվել նախ մի քանի կիլոմետրանոց խցանված դիտահորերը մաքերելու ուղղությամբ:
«Ցավալի է այն, որ դիտահորերից «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները ինչ ասես դուրս բերեցին. ներքնակներ, քարեր, կանացի հիգիենայի պարագաներ, տարբեր տեսակի իրեր, ու այդ ամենի մեղավորը առաջին հերթին այն անպատասխանատու բնակիչներն են, ովքեր չմտածելով կամ միտումնավոր ձեռքին ընկած ինչ զիբիլ ասես լցնում են կոյուղատարերի մեջ, իսկ հետո սկսում են բողոքել, թե դիտահորերը լցվել են: Միայն 2 օրերի ընթացքում մաքրվել է 10-ից ավելի դիտահոր ու գրեթե բոլորում էլ ինչ աղբ ասես լցված չի եղել»:
Արդեն առաջիկայում աշխատանքներ են իրականացվելու Սևան քաղաքի համար նոր կոյուղատարերի գծեր անցկացնելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի քաղաքապետի գլխավորությամբ աշխատանքային հանձնաժողովում ներգրավված են՝
Սևան համայնքի ղեկավարի օգնականներ Արման Հարությունյանը և Զավեն Հարությունյանը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Համազասպ Մարտիրոսյանը, Հովհաննես Գասպարյանը, Ալիկ Եղիազարյանը
«Կանալ Քլինինգ Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լևոն Սեդրակի Միսակյանը (աշխատանքների և ծառայությունների մատուցմանհամակարգող)
«Վեոլաի Ջուր» ՓԲԸ շահագործման տեղամաս Տիգրան Խաչատրյանը
«Էլաշին» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Վարդանյանը
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Հովասափյանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի օր SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Սևան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջրին»՝ ասելով, որ 1.5 տարուց ավելի է՝ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ովքեր են պատասխանատու Նալբանդյան փողոցում տիրող հակասանիտարական վիճակի համար։
Մայիսի 30-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «1.5 - 2 տարի է՝ այս խնդիրը կա, ում ասես դիմել ենք, էլ Գեղարքունիքի մարզպետարան, էլ Սևանի քաղաքապետարան, էլ «Վեոլիա ջուր», մնում է դիմենք Աստծուն, որ էս խնդիրը լուծվի։ Կեղտաջրերը դիտահորերից դուրս են գալիս ու հոսում փողոցով մեկ։ Շենքերի նկուղների մասին խոսք չկա. մեծ թվով շենքերի պադվալներ լցվել են կեղտաջրով։ «Վեոլիա ջուրը» ոչինչ չի անում, վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք, մեկ օր վճարումը ուշացնենք, «Վեոլիա ջուրը» մեզ օդերով կհանի, ջուրը կկտրի մեր վրա։ Բա սրա պատասխանատուն ո՞վ է լինելու, ո՞ւմ դուռը գնանք, որ էս հակասանիտարական վիճակի դեմը վերջապես առնեն։
Վերջերս Լոռու և Տավուշի մարզերում այդ ահավոր ջրհեղեղից հետո որոշ համայնքներ կառավարությունը հայտարարեց աղետի գոտի, էդ դեպքում էս մեր Սևան քաղաքի Նալբանդյան փողոցն էլ խորհուրդ ենք տալիս կառավարությանը հայտարարել խոլերայի գոտի։ Ամեն վայրկյան դրա վտանգը կա, էլ չենք ասում, որ օրերը երբ տաքանան, հարյուրավոր մետրերից հոտը կխեղդի։ Ի՞նչ անենք, գոնե մեկնումեկը կարողանա ազդի «Վեոլիա ջրի» վրա, որ էս ահավոր վճակից մեզ փրկեն։
Իմացել ենք, որ Սևանի քաղաքապետը ինչ հնարավոր է, փորձում է անել, բայց դա իր ուժերից վեր է, հիմնական կատարողը «Վեոլիա ջուրն» է, ով, մենակ թողնես, փողերը հավաքի։
Մի անգամ նույնիսկ դիմեցինք ծայրահեղ միջոցի՝ ճանապարհ փակեցինք, «Վեոլիա ջրից» ու քաղաքապետարանից եկան, էդ ժամանակ «Վեոլիա ջուրը» խոստացավ, թե ամեն ինչ կանեն, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի, մենք էլ ոգևորվեցինք, ուրախացանք, որ վերջապես մեր ձայնը լսելի դարձավ։ Անցել է արդեն մի քանի օր, բայց վիճակը դեռ նույնն է։ Հիմա որ նորից դիմենք ծայրահեղ միջոցի, կասեն՝ էս մարդիկ խանգարվել են։ Իրականում ոչ թե մենք ենք խանգարվել, այլ որոշ չինովնիկներ, որ իրենց կաբինետներում նստած մեր՝ հարկատուներիս հաշվին իրենց «թափաններն» են լցնում։
Ամոթ է 21-րդ դարում նման վիճակ»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը դիմել էր կառավարություն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խիստ հանձնարարականով պատասխանատուները կարծես թե խորը քնից դուրս են եկել ու առաջիկայում սկսելու են մոտ 1 կիլոմետր երկարությամբ կոյուղատարերը նորով փոխարինելու աշխատանքները։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+