4233 դիտում
16:28 05-06-2024
Հաշմանդամություն ունեցող զինվորների, կամավորականների, Արցախից բռնի տեղահանվածների համար կազմակերպվում են ՏՏ ուսուցման դասընթացներ
«Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։
Ծրագիրը հովանավորում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, աջակիցները ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանն են:
Ծրագրի նպատակը․
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, կյանքի է կոչվում վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու, որպեսզի բարձր վճարովի աշխատատեղեր գտնեն, առաջարկվում է հետևյալը.
Վերոնշյալ ծրագրով անցկացվում են
- մաթեմատիկայի,
- բարձրագույն մաթեմատիկայի,
- պիտոն (Python) լեզվով ծրագրավորման հիմունքների,
- արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning),
- WEB ծրագրավորման,
- որակի ապահովման (QA ),
- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։
ՏՏ բնագավառում նախնական գիտելիքները պարտադիր չեն, քանզի դժվարից դեպի հեշտ ուսումնական մեթոդով հնարավորություն է ստեղծված, որ եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցներն ընտրեն ՏՏ ոլորտի՝ սեփական ուժերին և գիտելիքներին հարիր ավելի մատչելի մասնագիտացում:
Օրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրին մասնակից-անդամները տարանջատվում են երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող և WEB ծրագրավորում սովորող հոսքերի։
2-րդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման(QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։
Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվում են առկա և առցանց եղանակով, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին «ՀԵՄԱ» ՀԿ-ն տրամադրում է որակավորման վկայականներ։
Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմանները․
Ծրագրին մասնակցելն անվճար է։
Ծրագրին կարող են դիմել չափահաս տարիքի անձիք։
Մասնակիցների համար չի նախատեսվում ուսանողական թոշակ։
Ծրագրին կարող են մասնակցել Արցախյան պատերազմներում կամ հայ-ադրբեջանական ընդհարումներում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորներն ու կամավորականները, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է 30 ուսման տեղ։
Ծրագրին մասնակցելու համար պետք է ներկայացնել․
1․ գրավոր հայտ (լրացնել սույն հայցադիմումի ձևանմուշը)
2․ վիրավորում կամ հաշմանդամություն ստանալու վերաբերյալ տեղեկանք կամ այլ պաշտոնական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, հաշմանդամության կարգ և այլն)
3․ Արցախից բռնի տեղահանված լինելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք, նշում անձնագրում, տեղահանվածի վկայական և այլն)
Գրավոր ստորագրված հայտը և վերոնշյալ պահանջված փաստաթղթերը պետք է ներկայացնել հետևյալ էլ․ փոստի հասցեով․ [email protected] մինչև սույն թվականի հունիսի 10-ը։
Հարցերի դեպքում կարող եք կապվել հետևյալ բջջային համարով՝ + 37498663772
Դրական պատասխան ստանալուց հետո պետք է 2024թ․-ի հունիսի 15-ին, ժամը՝ 12․00-ին ներկայանալ Ագրարային համալսարանի շենք, հասցեն՝ ՀՀ, Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, երկրորդ հարկ,
1․ մասնակցելու մաթեմատիկական տրամաբանության գրավոր թեստաշարին,
2․ ապա նույն օրը դրական արդյունք գրանցելու դեպքում (ստուգված/չստուգված)՝ կազմակերպիչ հանձնաժողովի հետ անցնելու բանավոր հարցազրույց։
Վերջնական արդյունքների մասին կտեղեկացվի մինչև 2024թ․-ի հունիսի 18-ը գրավոր կարգով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր