211652_close_icon
views-count847 դիտում article-date 20:32 05-06-2024

Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան

Բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն մինչև ավագանու հաջորդ ընտրություններ:

Այս մասին վստահեցրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ 2023–ին փոխարինել է 510 վերելակ: Այս տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսել են ևս 500 վերելակի փոխարինում:

«Այս տեմպը պահպանելով՝ մինչև Երևան քաղաքի ավագանու հաջորդ ընտրություններ՝ բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն»,–ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր