700 դիտում
15:43 07-06-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։ Այս մասին ասվախ է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել է Միրզոյանը՝ հաջողություն մաղթելով Հունաստանին։
Հիշեցնենք, որ Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին հունիսի 6-ին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1–ից:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել պարտադիր որոշումներ, ինչպիսիք են, օրինակ, պատժամիջոցների կիրառումը և ուժի կիրառման թույլտվությունը: Այն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն:
Մնացած 10 անդամներն ընտրվում են․ ամեն տարի հինգ նոր անդամներ են միանում: Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Շվեյցարիային և Մոզամբիկին:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
15:55 01-03-2023
«Եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին ենք». Արարատ Միրզոյանը ցավակցել է հույն ժողովրդին
870 դիտում
17:16 01-06-2020
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1429 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա