211652_close_icon
views-count748 դիտում article-date 13:17 08-06-2024

Դանիայի վարչապետը հարձակման է ենթարկվել

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեկ՝ հունիսի 7-ի երեկոյան, հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։

«Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- հեռուստաալիքին հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը չի տուժել, սակայն «ցնցված է տեղի ունեցածից»:

Դանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ 39-ամյա տղամարդը կներկայանա դատարան՝ հարձակման հետ կապված նախնական հարցաքննության։ Տղամարդու անունն ու ազգանունը, ինչպես նաև հարձակման դրդապատճառները չեն հաղորդվում։

Նշենք, որ Ֆրեդերիկսենը Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և վարչապետը 2019 թվականից։

Նմանատիպ նյութեր