13996 դիտում
16:48 08-06-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Դիլիջանի թունելի հարևանությամբ բախվել են Չինաստանի քաղաքացու «Jiangling» և ՀՀ քաղաքացու «Suzuki» մակնիշի մոտոցիկլետները. մոտոցիկլավարներն ու 1 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մարաշլյանի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի հանրապետության քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվ են գործել Սևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12721 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ