211652_close_icon
views-count787 դիտում article-date 13:22 10-06-2024

Չպետք է իմփիչմենթի վրա շատ կենտրոնանալ, դա իրավական տեխնիկայի ընդամենը մի գործիք է, ամենակարևորը՝ հանրային ճնշումն է․ Սուրեն Պետրոսյան

Չեմ կարող ասել իմփիչմենթը կսկսվի, թե չի սկսվի, չեմ ուզում գնահատական տալ մի բանին, որը կոնկրետ ինձանից, մեզանից կախված չէ: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից Սուրեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝  չպետք է դրա վրա շատ կենտրոնանալ, դա իրավական տեխնիկայի ընդամենը մի գործիք է։

«Ամենակարևորը՝ հանրային ճնշումն է, որը կա, պետք է էլ ավելի շատանա: Դրանից հետո կլինի անվստահություն, թե մեկ այլ իրավական տեխնիկա կօգտագործվի, արդեն հարցի մյուս կողմն է։ Ես համոզված եմ, որ այս գործողություններն, անպայման, հաջողության հասնելու են։ Ես վստահ եմ մեր վրա, երբեք որևէ պարագայում չենք շեղվելու մեր սկղբունքներից, արժեքներից, որևէ պարագայում  հետքայլը չի լինելու»,- ասաց նա։

Պետրոսյանը հավելեց, որ տուն գնալ ասվածը չի լինելու, տուն գնալու տեղ այլևս չունենք։ «Գնում ենք տուն վերջնականապես հանձնելո՞ւ Հայաստանը, ո՞ւր ենք գնում։ Եթե նույնիսկ ինչ-որ մի փուլը չհաջողի, անցնի մյուս փուլին, որտեղ անպայման հաջողելու է։ Բայց համոզված եմ՝ այս փուլում որոշակի արդյունքներ գրանցելու ենք, այն արդյունքները, որը մենք բոլորս ակնկալում ենք»,- ասաց Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր