211652_close_icon
views-count868 դիտում article-date 13:40 12-06-2024

Ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականությունը փակուղի է. ՀՀ ԱԳ նախկին նախարար

Հայաստանը պետք է Ադրբեջանին զսպելու մանրակրկիտ մտածված քաղաքականություն մշակի. այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Երևանում ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։

«Այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց էքսպանսիոնիստական մտադրությունները, դժվար է հասկանալ Երևանի արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի ներկայիս իշխանությունները պրագմատիզմի պատրվակով և արևմտյան գործընկերների խորհրդով ընտրել են Բաքվի և Անկարայի հավակնություններին նվազագույնս դիմադրություն ցույց տալու ուղին։ Վատթարացող ստատուս քվոն պահպանելու փորձերը և միակողմանի զիջումների քաղաքականությունը տանում են փակուղի։ Այն պայմաններում, երբ հակառակորդը ուժ է կիրառում իր նպատակներին հասնելու համար, նման ռազմավարությունը դատապարտված է ձախողման», - ընդգծել է նա։

Այվազյանը կարծում է, որ խաղաղությանն ուղղված քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, հարմար չէ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարելու համար: Նրա կարծիքով ՝ իրավիճակը մոտենում է անդարձելիության կետին, և այդ պայմաններում Երևանին անհրաժեշտ է վերանայել իր արտաքին քաղաքականության էությունն ու հայեցակարգը:

Նմանատիպ նյութեր