211652_close_icon
views-count1048 դիտում article-date 23:08 12-06-2024

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ շարժման ղեկավարների հետ. Հայ կառուցողական կուսակցություն

Հայ Կառուցողական Կուսակցության Գլխավոր Խորհրդի Հայտարարությունը

Հայ Կառուցողական Կուսակցությունը խստիվ դատապարտում է ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի և անհամաչափ ուժի գործադրումը։ 

ՀՀ ոստիկանության ղեկավարությանը հայտնի է, որ լուսաձայնային նռնակների կիրառումը թույլատրված է միայն այնպիսի պայմաններում, երբ դա չի կարող բերել ցուցարարների մոտ զանգվածային ծանր վնասվածքների։ Ոստիկանության ղեկավարությանը հայտնի է նաև, որ Հայաստանում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը որպես հետևանք ավելի է սրում իրադրությունը, որովհետև բոլոր քաղաքացիների մոտ առաջացնում է արդարացի զայրույթ, որպես կանոն դա բերում է բողոքի ակցիաների մասնակիցների ավելացմանը։

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Հայաստանում ներքին ապակայունացմանն ուղղված գործողությունները և դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ շարժման ղեկավարների հետ։ Բաց, թափանցիկ, հրապարակային երկխոսությունը միակ ճանապարհն է կառուցողական լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Երկխոսության մերժումը բացի ողբերգական հետևանքներից որևէ այլ արդյունքի բերել չի կարող։ 

Հույս ենք հայտնում նաև, որ միջազգային գործընկերների կողմից ժողովրդավարության բաստիոն ճանաչված մեր պետության ոստիկանությունը իր անօրինական գործողությունները արդարացնելու համար չի դիմի կեղծ ապացույցներով ցուցարարների դեմ շինծու քրեական գործեր հարուցելու արատավոր պրակտիկային։

Նմանատիպ նյութեր