211652_close_icon
views-count3954 դիտում article-date 23:44 12-06-2024

Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել. նրա վզի շղթան են գողացել. փաստաբան․ news.am

Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, առերեւույթ հանցագործություն է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը, գրում է news.am-ը։

«Չեմ կարծում՝ նրանք իրավունք ունեն ոստիկանի կարգավիճակ կրելու: Այս պահին պարոն Գասպարյանը ազատ է արձակվել, իր նկատմամբ քրեաիրավական գործընթաց չկա: Հակառակն է լինելու, պատասխան են տալու կարմիր բերետավոր կոչվածները:  Ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը կիրառելու ենք: Սա լկտիություն է:

Այս պահին գնում ենք մոտակա բժշկական կենտրոն հետազոտվելու: Նախապատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում տանք, այդ թվում գողության: Կարմիրբերետավորները նրա վզի շղթան էլ են գողացել»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր