211652_close_icon
views-count1000 դիտում article-date 11:24 14-06-2024

Աբրահամի ցավերն այսօր ծանր էին ու չընդհատվող, քնի մեջ խոսում էր, հետո վեր թռավ կողոսկրի ցավից. վերջինիս կինը մանրամասներ է ներկայացրել

Էսօր ավելի հաճախ ցավազրկեցին Աբրահամին։ Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը:

«Կերակուրից էլ հրաժարվեց։ Մի քանի գդալ ապուր միայն կերավ։ Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող։

Բժիշկները որոշեցին, որ դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում։ Մոտ 100 այցելու է այսօր եկել, այդ թվում՝ անծանոթներ։

Ի դեպ, Աբրահամի հեռախոսը դեռ չի գտնվել։ Գողացել են։ Ամենայն հավանականությամբ՝ մի կարմրաբերետ կամ ոստիկան։ Զանգերից մեկին պատասխանած տղամարդը, որը հետո անպատասխան թողեց բոլոր զանգերը, ներկայացել էր որպես ոստիկան ու, իբրև թե, Սիրահարների այգում սպասում էր, որ մոտենանք, վերցնենք»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր