211652_close_icon
views-count970 դիտում article-date 21:19 14-06-2024

Վիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է Շվեյցարիա

Վարչապետ Փաշինյանը հունիսի 14-ին որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2024 թվականի հունիսի 19-22-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 72-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: 

2. Ստեփան Մնացականյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։ 

Նմանատիպ նյութեր