211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:21 15-06-2024

Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար. քաղաքապետարան

Երևանին տրամադրվել է  930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է: 

«Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի ղեկավարմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները»,- մանրամասնել են քաղաքապետարանից։

Նմանատիպ նյութեր