211652_close_icon
views-count3622 դիտում article-date 16:12 15-06-2024

«Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով


Ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժնից ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին  ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա ասաց. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։

Արդեն հայտնել էինք, Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում էր Երևան քաղաքի ՔԿ։ Հենց ՔԿ-ում նրան են մոտենում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»,- հայտնել էին ՔԿ-ից։ 

Նմանատիպ նյութեր