1177 դիտում
18:31 15-06-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են կոնոմիկայի նախարարությունից։
Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես միջավայր և շուկաների բարելավում» ծրագիրը։
«Ընկերությունների օրենսդրական շրջանակն ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացումը շատ կարևոր են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ներդրումների ու աճի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար, և այս հարցում մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ և փորձի փոխանակում», - նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական ներկայիս բազային, օրենքի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթին, ինչպես նաև գործողությունների ծրագրին ու ժամկետներին առնչվող հարցեր։
Նախարարը նաև ընդգծել է, որ «Նոր բիզնես միջավայր» ծրագիրը կնպաստի գործարար համայնքի ողջ ներուժի բացահայտմանը, նորարարության խթանմանը, ձեռներեցության զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:

Նմանատիպ նյութեր
1144 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
835 դիտում
19:12 27-11-2023
ՇՄ նախարարն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի առաքելությանը
7645 դիտում
20:28 20-05-2017
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»