211652_close_icon
views-count57406 դիտում article-date 18:26 17-06-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու «նարուշիրովկեն»» օպերացիան․ երիտասարդ կին վարորդը «Mercedes»-ը վարում էր կեղծ հատուկ կտրոնով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու «նարուշիրովկեն»» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում «Mercedes» մակնիշի «88 ZZ 100» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է` իր մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն՝ ժողովրդի լեզվով ասած «նարուշիրովկա»։

ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ Երևանի գնդի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ և այսօր արդեն ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նշված ավտոմեքենան մայրաքաղաքի որ հատվածով է երթևեկում ու արդեն Ա․ Իսախանյանի և Ա․ Ստեփանյանի գլխավորությամբ իրականացվում է այդ օպերացիան, ինչի արդյունքում վարորդի մոտ հայտնաբերվում է կեղծ հատուկ կտրոնը, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ում մոտ հայտնաբերվել է կեղծ հատուկ կտրոնը, Երևանի բնակիչ 36-ամյա Էլիզա Չ․-ն է։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր