211652_close_icon
views-count916 դիտում article-date 21:13 17-06-2024

Հավաքները շարունակելու ենք, մեզ համար նահանջ գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հավաքները շարունակելու ենք, մեզ համար նահանջ գոյություն չունի։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը, գրում է tert.am։

«Շարունակելու ենք օրումեջ հավաքվել Սուրբ Աննա եկեղեցու բակում, գաղափարական զրույցներ են ունենալու ու տեղեկություններ են փոխանցելու միմյանց, քննարկելու նոր որակի Հայաստան, երկիր ունենալու հարցը։

Առաջիկա շաբաթ օրն էլ երիտասարդական հավաք է լինելու։ Ժամի և տեղի մասին մոտ ժամանակներս կասեմ։

Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք` սեփական ժողովրդի դեմ նռնակ կիրառած իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հաստատ հեռացող է։

Կեղտոտ համակարգի դեմ պետք է գործի արդար և ժողովրդային շարժման համակարգը։ Մեզ համար նահանջ գոյություն չունի, մենք հաղթանակի կհասնենք»,- ասաց Սրբազանը։

Նմանատիպ նյութեր