15686 դիտում
22:49 19-06-2024
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են «Nissan Sentra»-ն ու «Honda Stepwgn»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վարդան Շահնազարյանի վարած «Nissan Sentra» մակնիշի և Արման Ամիրխանյանի վարած «Honda Stepwgn» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda Stepwgn»-ը կողաշրջվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտու մի մասը, իսկ վթարի հետևանքով վերջինի վարորդ Արման Ա․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Ժորա Դուրյանն ու Ալիկ Սահակյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+